Երկրի Մայր օրենքում փոփոխություններ անելու դեպքում այն կարելի է ամրագրել որպես նոր Սահմանադրություն, այլ ոչ թե 1995 թվականի Սահմանադրության հերթական փոփոխություն, արձանագրում է Արդարադատության նախարարության պաշտոնյան: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը առաջիկայում կքննարկի նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետի հայտարարությունը: Այս փուլում քննարկվում են հակակշիռների ավելի լավ մոդել ունենալու հարցերը:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: