Հաղթանակի զբոսայգում օտարման ոչ ենթակա հողամասի վրա կառուցված «Գոլդեն փելես» հյուրանոցի մի մասը դատախազությունը պահանջում է վերադարձնել պետությանը: Շենքը չի համապատասխանում քաղաքաշինական փաստաթղթերին, թույլատրվածից ավելի մեծ տարածք է զբաղեցնում: Ընդհանուր առմամբ՝ դատարանում վիճարկվում է «Գոլդեն փելես» ընկերությանը պատկանող 3 գույքի սեփականության իրավունք:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: