Հաագայում ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Գազայում մահն ու ավերածությունները կանխելու համար, սակայն չի պահանջել դադարեցնել կրակը պաղեստինյան անկլավում, գրում է Euronews-ը։
Նման որոշում է կայացվել Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի քննարկման արդյունքում՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի հնարավոր խախտման վերաբերյալ: Փաստաթղթում նշվում է, որ Իսրայելի իշխանությունների գործողությունները կարելի է որակել որպես ցեղասպանություն, քանի որ դրանք իրականացվում են «Գազայում պաղեստինցիներին՝ որպես ավելի լայն պաղեստինյան ազգային, ռասայական և էթնիկ խմբի մաս, ոչնչացնելու կոնկրետ մտադրությամբ»:
Իսրայելը հերքում է ցեղասպանության մեղադրանքները: Ըստ իսրայելական կողմի՝ գործն իրավական հիմք չունի, և 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հրեական պետության վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման համար այն ապահովում է քաղաքական և իրավական պաշտպանություն։ Այդ համատեքստում Իսրայելի ներկայացուցիչները, մասնավորապես, մատնանշում են ինքնապաշտպանության իրավունքը և պատերազմների պատմության մեջ աննախադեպ նորարարական միջոցառումները, որոնք ձեռնարկվել են Գազայում քաղաքացիական զոհերը նվազագույնի հասցնելու համար։