Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանում խոշոր միջուկային վթարի իրական սպառնալիքի մասին, հայտնում է ԱԷՄԳ մամուլի ծառայությունը։
«Միջուկային անվտանգության իրավիճակը, մասնավորապես Զապորոժիեի ԱԷԿ-ում, շարունակում է մնալ չափազանց փխրուն։ Մեր անձնակազմը հայտնում է, որ հրթիռները թռչում են գործարանի մերձակայքում՝ վտանգելով կայանի ֆիզիկական ամբողջականությունը»,- ասել է Գրոսսին:
ԱԷՄԳ ղեկավարը նաև նշել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի փլուզումից հետո հովացման ռեակտորների համար ջրի մատակարարման հետ կապված դժվարությունները։ Գրոսսին նաև ահազանգել է Զապորոժիեի ԱԷԿ-ում էլեկտրամատակարարման գծերի կրճատման, անձնակազմի կրճատման և աշխատակիցների հոգնածության մասին, որոնք անընդհատ «աննախադեպ հոգեբանական ճնշում» են զգում։ Պաշտոնյան ավելի վաղ հայտարարել է առաջիկա օրերի ընթացքում Ռուսաստան և Ուկրաինա այցելությունների մասին։
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան