Գերմանիան սպառազինության դեֆիցիտ է սպառնում՝ Ուկրաինային տեխնիկա և զինամթերք մատակարարելու պատճառով։ Այդ մասին գերմանական Bild թերթի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Նրա խոսքով՝ այժմ երկիրն «ամեն ինչից շատ քիչ ունի»։ Նախարարի խոսքով՝ Բեռլինը Կիևին է փոխանցել իրեն անհրաժեշտ մեծ քանակությամբ համակարգեր, և այժմ նա պետք է վերականգնի դրանց պաշարները։
Պիստորիուսի խոսքով՝ Գերմանիան ի վիճակի է պաշտպանվել, բայց դեռ շատ բան է պակասում։ Դա վերաբերում է նաև Գերմանիայի զինված ուժերի շարքերում գտնվող զինվորներին, պարզաբանել է ռազմական գերատեսչության ղեկավարը։ Նա նաև խոստովանել է, որ հիմնարար առարկություններ չունի օտարերկրյա քաղաքացիներին երկրի բանակ ընդունելու հետ կապված։ Խոսքը երկրորդ և երրորդ սերնդի ներգաղթյալների երեխաների մասին է, որոնք մեծացել են գերմանական հողում։
Նախարարը նաև նշել է, որ որևէ եվրոպական պետություն պատրաստ չէ «մեծ պատերազմի»։ Ըստ նրա՝ տարածաշրջանի երկրները պետք է ավելացնեն իրենց զորքերի թիվը։ «Մեզ աճ է պետք. Թվերը տատանվում են 200 հազարից մինչև 250 հազար [զինվորներ]»,- ամփոփել է ռազմական գերատեսչության ղեկավարը։ Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր Ռուսաստանի Դաշնությանը զսպելու ծրագրի մշակման մասին։
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան