Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասնել է, որ Հայաստանը` առանց նախապայմանների, ելնելով հումանիտար նկատառումներից, Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյան: Մինչդեռ Բաքուն տեղեկատվական արշավ է սկսել՝ Հայաստանին մեղադրելով ոչ ճշգրիտ և ոչ ամբողջական քարտեզներ տրամադրելու համար: Իրավապահ կառույցն ընդգծել է՝ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ իր տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռք են բերվել ԼՂ զինծառայողների միջոցով: ԱԱԾ-ն հավելել է, որ վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել 8 նոր տեղեկամատյաններ, որոնք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:
Մանրամասները` ռեպորտաժում: