Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դպրոցներում ամեն ամիս 10 անվանակարգում հաղթողներ կընտրվեն: Լավագույնի թեկնածուները ամեն ամիս պետք է լիազոր մարմնին ուղարկեն իրենց վարած դասից տեսագրություն՝ 10-12 րոպե տևողությամբ. հանձնաժողովները յուրաքանչյուր անվանակարգում կընտրեն երկու թեկնածուի, իսկ լավագույնին կորոշի Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի տեսանյութում։