Արգենտինայի ամենախոշոր արհմիությունը բողոքի ակցիաներ է կազմակերպել և գործադուլ հայտարարել՝ ընդդեմ նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի կառավարության տնտեսական և սոցիալական փոփոխությունների։ Ավելի քան 10.000 ցուցարարներ փակել են մայրաքաղաք Բուենոս Այրեսի մի շարք փողոցներ, հարյուրավոր չվերթեր չեղարկվել են: Ակցիայի մասնակիցները բողոքում են «խիստ խնայողության» քաղաքականության և աշխատողների իրավունքների ոտնահարման դեմ: Միլեյը, սակայն, վստահեցնում է՝ այդ կերպ փորձում է պայքարել գնաճի դեմ, փակել Արգենտինայի ներքին և արտաքին պարտքը, ինչպես նաև վերացնել երկրում աղքատությունը:
Միջազգային անցուդարձի այլ ուշագրավ նորությունները՝ տեսաշարում։