Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով դատական նիստը կրկին անցել է լարված մթնոլորտում: Արդեն երրորդ դատական նիստն է, որ հարցաքննվում է միջադեպից փրկված տուժողը: Գործով հինգ մեղադրյալ կա, երեքը կալանավորված են: Մյուս մեղադրյալները բարձրաստիճան զինվորականներ են, որոնք պատասխանատու էին զորամասի հրդեհային անվտանգության համար։
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: