Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվել ենք նաև հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Այդ մասին Վրաստանում տեղի ունեցած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստից հետո՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: