ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ողջունել է Հունգարիայի պատրաստակամությունը՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու հարցում։
«Ես ողջունում եմ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա կառավարության աջակցության հստակ ուղերձը: Անհամբեր սպասում եմ նաև Հունգարիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացմանը»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Հունգարիայի խորհրդարանն աշխատանքը կվերսկսի փետրվարի վերջին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի խորհրդարանին և նախագահ Էրդողանին՝ վավերացման համար:
«Շվեդիայի միանալը ուժ կտա ամբողջ դաշինքին»,- ասել է Ստոլտենբերգը: