Հազար խոշոր հարկատուները ապահովել են 2023 թվականի բյուջեի 77 տոկոսը: Նրանց վճարած հարկերը մոտ 15 տոկոսով ավելի են եղել 2022-ի ցուցանիշից: Ուշագրավ է, որ 2023-ին շատ հարկ վճարած հազարի կազմում հայտնվել է 237 նոր հարկ վճարող: Ի դեպ, եթե 2022-ին 1000-ի ցանկում հայտնվել է 261 մլն դրամ վճարած հարկատուն, ապա, 2023-ի ցանկի հազարերորդը վճարել է 323.8 մլն դրամ:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: