Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ սահմանվել են սպանդանոցային կետ հասկացությունը, վերջինիս ներկայացվող նվազագույն պահանջները և համայնքների ու բնակավայրերի ցանկը, որտեղ կարող են տեղակայվել սպանդանոցային կետերը։
Արդյունքում կապահովվեն հասանելիությունը և մատչելիությունը, նվազագույնի կհասնի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի ի հայտ գալու հավանականությունը առևտրի օբյեկտներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում: