Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Տաթև-Լծեն, Շինուհայրի խաչմերուկից Հարժիսի խաչմերուկ և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող (բուք է) ավտոճանապարհները:
Ստեփանավանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Բերդ-Վազաշեն և Սյունիք գյուղից մինչև Հարժիսի խաչմերուկ փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Ամասիա-Բերդաշեն, Գոգավան-Ստեփանավան և Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բուք է: