Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագծի հիմքում եկամուտների չափումն է, որպեսզի անապահովության իրական պատկերը լինի տեսանելի. վարչապետի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը զեկուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը: Նոր մեթոդով նպաստի իրավունքը որոշվելու է ընտանիքի եկամուտների հիման վրա: Կառավարության նպատակն է վերացնել ծայրահեղ աղքատությունը, և այս մոդելի շահառուները ծայրահեղ աղքատներն են:
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: