Հայաստանը հավատարմագրված ռազմական կցորդներ կունենա Չեխիայում և Ղրղզստանում՝ մեր դեսպանությանը կից: Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղելու է Գերմանիայում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդը: Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին: Միջազգային մեկ այլ գործակցությամբ՝ Հայաստանը կանդամակցի «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին», որը կարող է ստեղծել հնարավորություններ՝ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով` Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: