Կառավարություն ընդունել է որոշում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից ԼՂ-ի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Ըստ այդմ՝ շահառու ընտանիքները ևս 2 ամիս՝ 2024 թ. հունվար և փետրվար ամիսներին, կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300 000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև ս.թ. փետրվարի 10-ը:
Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ. փետրվար ամիսը ներառյալ: Մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300 000 դրամի չափով, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Ըստ հիմնավորման՝ ս.թ. հունվարի 12-ի դրությամբ 26 զինծառայող վերադարձվել են հայրենիք: Որոշմամբ առաջարկվում է դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող, անհայտ կորած համարվող 25 զինծառայողների ընտանիքների աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ. փետրվարը: