Որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցներին (էլեկտրամոբիլ) տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ էլեկտրամոբիլների վարորդները քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում:
Ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների ցանկը՝
այստեղ: