«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը անհատույց կփոխանցվի պետությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «ՄՏՍ Հայաստան»-ը:
«Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20 %-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ անհատույց»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՄՏՍ-ը կիպրական Fedilco Group Limited ընկերությանն է վաճառել «ՄՏՍ Արմենիան»: