ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից ադրբեջանական պատվիրակությունը կզրկվի առնվազն մեկ տարով. լիագումար նիստում որոշում է ընդունվել չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Խորհրդարանական վեհաժողովը նշում է, որ Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները: Նաև դատապարտվել է Ադրբեջանի ագրեսիան, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը փախել է Հայաստան: