Երևանում անշարժ գույքի շուկայում նկատելիորեն նվազել է գործարքների թիվը, սակայն մարզերում, նախնական տվյալներով, անշարժ գույքի գործարքների թիվն աճել է՝ ճեպազրույցի ընթացքում նշել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Սուրեն Թովմասյանն անդրադարձել է նաև շահարկումներին, թե Մեղրիում տարբեր գրասենյակներ են փակվում, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը:
Սուրեն Թովմասյան (ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար) - Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը Մեղրիում գրասենյակ է, որը չի փակվելու։ Այս պահի դրությամբ այնտեղ պետ չունենք և սպասարկող մասնագետ չունենք, երկուսն էլ աշխատանքից ազատվել են, այդ կապակցությամբ գրասենյակը հիմա փակ է, մոտակա օրերին մրցույթ է հայտարարվելու, որպեսզի այդ պաշտոնները համալրվեն։