ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 55-ամյա կինը խանութում կեղծ թղթադրամներ է իրացրել, նա ձերբակալվել է:
«ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները դրամանենգության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 24-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ արտաշատցի 55-ամյա մի կին իրացնում է կեղծ թղթադրամներ: Պարզվեց նաև, որ նա օրեր առաջ Արտաշատի հացաբուլկեղենի խանութներից մեկում կեղծ թղթադրամ է իրացրել:
Հետագա միջոցառումների արդյունքում անհատ ձեռնարկատիրություններից մեկի տնօրենը ոստիկաններին է ներկայացրել 10 000 դրամ անվանական արժեքով երկու կեղծ թղթադրամ և հայտնել, որ հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում 55-ամյա համաքաղաքացին է դրանցով գնումներ արել:
55-ամյա կինը ձերբակալվել և տարվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ: