ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Սերգեյ Էդիլյանը նշանակվել է ԱՄՆ Օհայո նահանգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվելու է հայ-ամերիկյան մշակութային, առևտրային և տնտեսական կապերի սերտացմամբ։
Սերգեյ Էդիլյանը ծնվել է 1977թ․, Երևանում, իրավաբանների ընտանիքում։
Ստանալով իրավաբանական կրթություն՝ աշխատանքի է անցել Երևան քաղաքի դատախազությունում, ապա՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում։
2000թ․ Էդիլյանը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է կրթությունը Քլիվլենդի համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
Սերգեյ Էդիլյանը հանդիսանում է Alpha Tek Automation, Inc և American Truck Equipment ընկերությունների նախագահը։
Նա նաև Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ծխական խորհրդի անդամ է, ակտիվ ներգրավված է համայնքային կյանքում։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։