Գյումրիի կառավարումը ստանձնած «Բալասանյան դաշինք»-ը ավագանիում փոքրամասնություն էր դարձել «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիայի լուծարումից հետո: Քաղաքի բյուջեի ընդունումը նախորդ տարեվերջի նիստում տապալվել էր, մեծամասնությունը դեմ էր եղել նախագծին: Դաշինքն այս անգամ հաշվի է առել բոլոր խմբակցությունների առաջարկությունները, և արտահերթ նիստում բյուջեն ընդունվել է ձայների մեծամասնությամբ:
Մանրամասները` Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում: