Երևանը այս տարվա առաջին օրերին Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի խմբագրված 7-րդ տարբերակը, կա պայմանավորվածություն սահմանազատման հանձնաժողովների նոր հանդիպման մասին, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հավելել՝ այս պահին երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով հանդիպման պայմանավորվածություն չկա: Ներկայացնելով 2023-ի գործունեության հաշվետվությունը` Միրզոյանը հիշեցրել է հայ-ադրբեջանական կարգավորման` Հայաստանի համար սկզբունքային մոտեցումները: Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, նախարարի խոսքով, նախորդ տարի շոշափելի առաջընթաց չի եղել, սակայն տարին նշանավորվել է պաշտոնական հանդիպումներով:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: