Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Փարաքար համայնքի Արևաշատ բնակավայր՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի հնարավորություններին և կատարված աշխատանքներին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 120 մլն դրամ, որի ֆինանսավորումն իրականացվել է 50% կառավարության և 50% համայնքի համաֆինանսավորմամբ։ 2023թ․ սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նաև մանկապարտեզի սեպտիկ հորը և բարեկարգվել ամբողջ տարածքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 35 մլն դրամ է, որի 70%-ը վճարվել է պետական, 30%-ը՝ համայնքային բյուջեներից:
Նշեմ, որ 2022 թվականի սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Արևաշատ բնակավայրում գոյություն ունեցող խաղահրապարակը վերանորոգվել և վերազինվել էր։ Աշխատանքային այցի վերջում համայնքի ղեկավարի հետ քննարկեցինք շինարարական թերությունների վերացման և մանկապարտեզի բացման, շահագործման հնարավոր ժամկետները»,- գրել է նա։