Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը հասել է ճառերի փուլ: Այսօր խոսքը պաշտպանական կողմինն էր. նրանք միջնորդել են արդարացնող վճիռ կայացնել: Հիշեցնենք՝ նախորդ նիստում մեղադրող դատախազը խնդրել էր մեղավոր ճանաչել դիզվառելիքի գործով անցնող Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանին` պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու, օժանդակելու համար և ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: