Թուրքիայի խորհրդարանը երկար հետաձգումից հետո ձայների ճնշող մեծամասնությամբ` 287 կողմ, 55 դեմ հարաբերակցությամբ՝ հաստատել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կստորագրի փաստաթուղթը:
Թուրքիան մի շարք նախապայմաններ էր առաջ քաշել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու համար: Բացի Ստոկհոլմին ներկայացված պահանջներից՝ թուրքական կողմը Վաշինգտոնից ակնկալում է F-16 կործանիչների ձեռքբերման գործարքի հաստատում:
Թուրքիայից բացի՝ դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը դեռևս չի վավերացրել նաև Հունգարիան: