Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովն անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը, գրում է РИА Новости-ն:
«Համաձայնելով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը՝ Թուրքիան լուծում է իր ներքին քաղաքականության հարցերը, մնում է ափսոսանք հայտնել, որ Անկարան գործում է ոչ թե ամբողջ մարդկության, այլ առանձին դաշինքի շահերից ելնելով»,- ասել է պատգամավորը:
«ՆԱՏՕ-ի պատճառով Թուրքիան բաց է թողնում պատմական հնարավորությունը՝ գործելու ի շահ ամբողջ մարդկության, և ոչ թե մեկ դաշինքի շահերից»,- հայտարարել է Կոսաչովը։
Նա նշել է, որ եթե սա Թուրքիայի նախագահ Էրդողանի հերթական խաղը չէ, ապա այս փուլում հարցն արդեն լուծված է։