Հունգարիայի կառավարությունն աջակցում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցույանը և Հունգարիայի խորհրդարանին կոչ է անում առաջին իսկ հնարավորության դեպքում վավերացնել համաձայնագիրը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի արդյունքում։
Հունվարի 23-ին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, և Հունգարիան այժմ դաշինքի միակ երկիրն է, որի խորհրդարանը դեռ չի քվեարկել շվեդական հայտի վերաբերյալ։
Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու իրենց հայտերը ներկայացրել են 2022 թվականի մայիսի 18-ին՝ բացատրելով, որ այդ քայլին իրենց դրդել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: