ԵԽԽՎ-ում Նորվեգիայի խորհրդարանի պատվիրակության անդամ, Ադրբեջանի հարցով զեկուցող Ինգերդ Շուն, ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստում, ընդգծել է` Եվրախորհրդի անդամակցությունը ենթադրում է պարտավորություններ, որոնք պետք է հարգվեն:
«Իմ գործընկեր պարոն Ենսենը ներկայացրեց բոլոր հիմնավորումները, թե ինչու պետք է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Պատվիրակությունը կարող է զրկվել ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից մինչև 2025թ. հունվարը: Իսկ դրանից հետո մենք կրկին ուրախ կլինենք ընդունել Ադրբեջանի պատվիրակության ներկայացրած լիազորությունները: Եվրախորհրդի անդամակցությունը ենթադրում է պարտավորություններ, որոնք պետք է հարգվեն»,- նշել է նա: