Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալով՝ իքնաթիռում եղել է ռազմագերիների հերթական փոխանակման համար տեղափոխվող Ուկրաինայի զինված ուժերի 65 զինծառայող, անձնակազմի 6 անդամ և ուղեկցող 3 անձ, գրում է РИА Новости-ն: Ինքնաթիռի կործանման վայր մեկնել են մասնագիտական խմբեր՝ պարզելու աղետի պատճառները, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռուսական լրատվականները որպես ինքնաթիռի կործանման պատճառ նշում են ուկրաինական կողմի հարվածները:
Միջազգային անցուդարձի մանրամասները՝ տեսաշարում: