Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների խնդրի մասին դժգոհություններ հնչում են հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերից: Անջատումները ոչ միայն նյարդայնացնող են, այլև՝ շատ դեպքերում հստակ նյութական վնաս են պատճառում: Պարզվում է՝ էներգամատակարարման խախտումների համար սպառողին պետք է փոխհատուցում հատկացվի: Իսկ բնակիչները, եթե չեն ստացել կոմպենսացիան, կարող են իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Մանրամասները՝ տեսանյութում: