ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը, Մ2-ից դեպի Ջերմուկ տանող և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Հարթաշեն, Սալուտ-Զորաշեն ավտոճանապարհները։
Տավուշի մարզի ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան - «Զանգեր» կոչվող հատվածը, Ստեփանավանի տարածաշրջանի, Վանաձոր-Դիլիջան, Նոյեմբերյան-Իջևան, Սյունիք գյուղից դեպի Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար:
Լոռու մարզի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Ալափարս-Չարենցավան ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հանրապետության ողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնացքում, Արագածի և Ամասիայի տարածաշրջաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-167-րդ կմ-ին բուք է, իսկ Շիրակի մարզի Հոռոմ-Հայրենյաց ավտոճանապարհին՝ գետնաբուք։
Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։