ԱՄՆ զինվորականները նոր հարվածներ են հասցրել Եմենի հութիներին՝ ոչնչացնելով երկու հականավային հրթիռ: Հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Նոյեմբերի կեսերից հութիներն ավելի քան 30 հարձակում են գործել միջազգային և առևտրային նավերի վրա։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթների ընթացքում մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին։ Միջազգային անցուդարձի այլ ուշագրավ նորությունները՝ տեսաշարում: