Արշակունյացի շենքերից մեկում կոյաջուրը լցվել է նկուղը, որը ըստ բնակիչների նաև իրենց ապաստարանն է։ Կեղտաջրով է ողողվել նաև մոտակա խաղահրապարակը։ «Վեոլիա ջուրը» պարբերաբար խցանվող դիտահորերի համար մեղադրում է բնակիչներին, կոյուղին օգտագործում են ոչ նպատակային, խնդիրը կապում են նաև հնամաշ կոյատարների հետ։
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: