Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Իքնաթիռում եղել են հերթական փոխանակման համար տեղափոխվող Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայող, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ, գրում է РИА Новости-ն:
Հատուկ հանձնաժողով է մեկնել ինքնաթիռի կործանման վայր՝ պարզելու աղետի պատճառները, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը տեղեկացրել է՝ Բելգորոդի մարզում Իլ-76-ից հետո թռել է 80 գերի տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ, բայց Իլ-76-ի խոցումից հետո այն չի շարունակել թռիչքը։
Ուկրաինայի ռազմագերիների բուժման համակարգող շտաբն արձագանքել է գերիների ենթադրյալ տեղափոխման մասին ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը։
«Համակարգող շտաբը և այլ մասնագիտացված կառույցները հավաքում և վերլուծում են անհրաժեշտ տեղեկատվությունը: Մինչև լիազորված անձանց կամ մարմինների պաշտոնական հայտարարությունների կամ մեկնաբանությունների հրապարակումը կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից»։