Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովը երեքշաբթի լիագումար նիստում առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Հայտնի է դարձել, որ որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո։
Մոնիթորինգի հանձնաժողովը համարել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չպետք է հաստատվեն։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի պատվիրակությունը առնվազն մեկ տարի չի կարող մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին։
Քվեարկության արդյունքը հայտնի կդառնա հունվարի 24-ին կայանալիք լիագումար նիստում։
Լիազորությունների սահմանափակումը չի նշանակի Ադրբեջանի մասնակցության դադարեցում Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում։
Սահմանափակելու նախաձեռնությամբ նախօրեին հանդես է եկել գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն։
Որպես պատճառ նա նշել է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումները և քաղբանտարկյալների թվի աճը, ԼՂ-ի դեմ 2023 թ. սեպտեմբերին իրականացված ռազմական ագրեսիան և դրա հետևանքով հարյուր հազարավոր հայերի բռնի տեղահանումը, ինչպես նաև պաշտոնական Բաքվի մերժումը՝ ԵԽԽՎ պատվիրակությանը հրավիրել փետրվարի 7-ին կայանալիք նախագահի ընտրությունը գնահատելու: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը թույլ չի տվել ԵԽԽՎ զեկուցողներին 2023 թ. այցելել Լաչինի միջանցք։