Սոսկ ականապատ դաշտերի քարտեզներով հնարավոր չէ հայտնաբերել բոլոր ականները, կարծում է փորձագիտական հանրույթը, ավելին՝ համոզված են, որ դա գիտակցում են նաև Բաքվում: Իսկ փաստը, որ 2020 թվականի պատերազմից հետո քարտեզները հայկական կողմը փոխանցել է Բաքվին, անհերքելի է: Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է աղմուկ բարձրացնել, կեղծ քարոզչություն տանել և միջազգային հանրությունից պահանջել, որ ստիպեն Երևանին հանձնել քարտեզները:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: