Այս տարվանից դպրոցի տնօրենը կնշանակվի՝ իր ներկայացրած զարգացման ծրագրի հիման վրա: Կրթական գերատեսչությունում բացահայտել են, որ ներկայացված ծրագրերի մեծ մասը արտագրություններ են, այժմ ստուգելու գործը փորձագետների փոխարեն կանի համակարգիչը: Տնօրեն նշանակվելու համար թեկնածուն պետք է հաղթահարի նաև հարցազրույցի փուլը: Դպրոցի զարգացման ծրագրի կատարողականի հիման վրա էլ կբարձրացվի տնօրենի աշխատավարձը:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: