Ադրբեջանի արտգործնախարարություն արձագանքել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հայտարարությանը: Նախօրեին՝ Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստի ավարտին մտահոգություն էր հայտնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների կապակցությամբ, զգուշացրել՝ ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Եվրամիության և Ադրբեջանի հարաբերությունների համար:
«Մենք վճռականորեն հերքում ենք Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքները»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ ԵՄ-ին մեղադրելով Բաքվի հետ հարաբերությունները սրելու համար:
Նա դժգոհություն է հայտնել, որ ֆրանսիացի դիվանագետների արտաքսման կապակցությամբ ԵՄ-ն համերաշխություն է արտահայտել Փարիզի հետ: