ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանը 2018-ից գրավադրված է: Ապօրինի գույքի գործով հունվարի 22-ի նիստում դատախազը միջնորդել է գործով 3-րդ անձ ներգրավել ԱՄԻՕ բանկին, որտեղ գրավադրված է Հարսնաքարը: Դատարանն այս միջնորդության վերաբերյալ որոշումը դեռ չի հրապարակել, փոխարենը մերժել է գործով վարույթը կասեցնելու՝ Հայրապետյանի ներկայացուցիչների միջնորդությունը:
Հիշեցնենք, այս գործով Դատախազությունը պահանջում է բռնագանձել 7 անշարժ գույք, 3 ավտոոմեքենա, շուրջ 16 միլիարդ դրամ:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: