Դեռ Գրանադայից սկսած՝ մշտապես եղել են ղեկավարների նոր հանդիպումներ կազմակերպելու միտք, առաջարկներ, տարբեր կողմեր հանդես են եկել նախաձեռնությամբ: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հնարավոր հանդիպման մասին հարցին:
«Կարծեմ՝ այսօր էլ կան այդ ջանքերը՝ կազմակերպելու հանդիպում: Առայժմ որևէ պայմանավորվածություն չկա: Այս պահին չկա պայմանավորվածություն ինչպես երկու երկրների ղեկավարների հանդիպման, այնպես էլ ԱԳ նախարարների միջև հանդիպման»,- ասաց Միրզոյանը: