ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գևորգ Մանթաշյանին ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Ավետ Պողոսյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: