Հինգ մարդ զոհվել է, առնվազն 40-ը՝ վիրավորվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի հրթիռակոծության հետևանքով՝ հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն: Ըստ աղբյուրների՝ հրթիռային հարվածի հետևանքով Կիևում մի շարք շրջաններում հրդեհ է բռնկվել: Վնասվել են երկու բարձրահարկ շենքեր, մասնավոր շինություն և ավտոմեքենաներ։ Տուժել են նաև Դնեպրոպետրովսկի և Խարկովի շրջանները:
Մանրամասները՝ ռեպորտաժում: