Սահմանադրությունը, ներքին նշանակություն ունենալով հանդերձ, նաև ավելի լայն ազդեցություն, կապեր գուցե ունի և անդրադառնում է նաև արտաքին հարաբերությունների վրա: Այս առումով մեր և Ադրբեջանի սահմանադրություններն էլ բացառություն չեն: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտությունը կապվա՞ծ է խաղաղության հաստատման գործընթացի հետ:
«Ասել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, չափազանց մեծ չափազանցություն կլինի: Համաձայն չեմ առնվազն պնդման հետ:
Հարցին՝ արդյոք Սահմանադրությո՞ւնն է պատճառը խաղաղության գործընթացի արգելափակման. եթե շատ կարճ՝ այս ամենից հետո, ապա՝ ամենևին ոչ»,- ասաց նախարարը, բայց նաև չհերքեց, որ երկուստեք իրավական խնդիրներ են տեսել այդ առումով, ներկայացրել են այդ խնդիրները և երկու կողմերն էլ տվել են բացատրություններ:
«Այնպես որ, այո՛, որքան Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի վրա նրանց իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից»,- ասաց Միրզոյանը: