Ֆրանսիայի հետ հարաբերությունները 2023 թվականի ընթացքում իրենց ողջ խորությամբ բացահայտել են առանձնաշնորհյալ, ինչպես մենք ենք ասում, բնույթը: Այդ մասին 2023-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Տեղի են ունեցել վարչապետի և Ֆրանսիայի նախագահի 5 հանդիպում: Նաև Ֆրանսիայից Հայաստան բարձրաստիճան փոխայցերի աննախադեպ մեծ քանակ ենք ունեցել անցյալ տարի: Անշուշտ, հիշատակության արժանի է նաև այն, որ Ֆրանսիան հաշվետու տարվա օգոստոսին որոշում է կայացրել հյուպատոսական գրասենյակ բացել Գորիսում: Օգոստոսի 1-ին Ֆրանսիայի պաշտպանական առաքելությունը բացվեց ՀՀ-ում, և ՀՀ պաշտպանության նախարարի՝ Փարիզ կատարած այցի ընթացքում պաշտպանական զինտեխնիկայի մատակարարման մասին համաձայնագիրը ստորագրվեց»,- հիշեցրեց ԱԳ նախարարը:
«Շարունակում ենք քննարկումները մեր երկկողմ տնտեսական համագործակցության վերաբերյալ. ունենք ճանապարհային քարտեզ»,- նշեց Արարատ Միրզոյանը: