Հունվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Բերգլյոտ Հովլանդի՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Հովլանդին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում:
Պարույր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր՝ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը։
Քննարկվել են նաև քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական և միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին: Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել ջանքեր՝ երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։