ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Աննա Աղաջանյանը համատեղության կարգով նշանակվել է Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում և Դանիայում դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել
Ֆինլանդիայի Հանրապետությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Իսլանդիայում և Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»,- ասված է հրամանագրում։