Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կողմերն ընդգծել են, որ 2023 թ. հաջող է եղել տնտեսական համագործակցության արդյունքների առումով։
Կարևորվել է երկկողմ համագործակցության զարգացման հիմնական ուղղություններով 2024-2026 թթ. ճանապարհային քարտեզի ստորագրումը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ։